Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է մնալ «Բարսելոնայում»:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Լիոնել Մեսսիի հեռանալը և թիմի առաջատարների աշխատավարձերի կրճատումը հանգեցրել են նրան, որ ակումբում պատրաստ են բրազիլացուն թողնել թիմում և նրան տալ վերջին հնարավորությունը:
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վստահ է, որ Մեսսիի հեռանալով Կոուտինյոն կարող է կարևոր դեր խաղալ, քանի որ նա ավելի շատ ազատություն կստանա:
Բացի այդ, մարզիչը չի ցանկանում բաց թողնել բրազիլացուն Մորիբայի հավանական հեռանալու ֆոնին, ինչպես նաև Պեդրիին հանգստանալու անհրաժեշտության պատճառով:
Նշվում է, որ Կոուտինյոն կարող է վերցնել 10-րդ համարը, որի ներքո հանդես էր գալիս Լիոնել Մեսսին: