ՊՍԺ-ն այս ամառ մտադիր չէ բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» կամ ցանկացած այլ ակումբի հետ՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Գաղտնիք չէ, որ «սերուցքայինները» շատ են ցանկանում ստանալ 22-ամյա ֆրանսիացուն արդեն այս ամառ: Անձամբ Մբապեն ևս մտադիր է հեռանալ ու ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է իրեն վաճառել «Ռեալին»: Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ն ցանկանում է համոզել ֆուտբոլիստին մնալ:
«Ռեալը» հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Փարիզում, և Մբապեի տրանսֆերի հարցով պատրաստի առաջարկ ունի 150 մլն եվրոյի շրջանում այն դեպքում, եթե ՊՍԺ-ն համաձայնի բանակցություններին: