«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգով:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, կատալոնացիները ցանկանում են կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին փոխանակել «զինագործների» հարձակվողի հետ:
Նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը Պրեմիեր լիգայում 29 հանդիպում է անցկացրել և դարձել 10 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նաև «Արսենալի» մեկ այլ հարձակվողով՝ Ալեքսանդր Լակազետով: