«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի ֆինանսական աուդիտի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև այս ամառ ակումբի հնարավոր տրանսֆերների մասին:
«Բարսելոնան» կկարողանա՞ ավելի շատ ֆուտբոլիստներ ձեռք բերել այս ամառ: Եթե մենք վաճառենք 100 միլիոն եվրոյի խաղացող, կարող ենք ծախսել 25 միլիոնը», — ասել է ֆունկցիոները:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահը ասել էր, որ ֆինանսական տարվա վնասը կազմել է 481 մլն եվրո: Բացի այդ, կատալոնական ակումբին հաջողվել է վարկի տեսքով ստանալ 550 մլն եվրո՝ տարեկան 1,1% տոկոսադրույքով, իսկ ակումբի ընդհանուր պարտքը կազմում է 1,35 մլրդ եվրո։