«Բարսելոնայի» ղեկավարությունը Մարտին Բրեյթվեյթին փոխարինող նոր կենտրոնական հարձակվող է փնտրում:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը ուշադիր հետևում է «Արսենալի» հարձակվողներ Ալեքսանդր Լակազետի և Պիեռ-Էմիլ Օբամեյանգի ելույթներին:
«Բարսայի» ղեկավարները պատրաստվում են պայմանագիր կնքել «զինագործների» խաղացողներից մեկի հետ, սակայն դա կանեն միայն այն դեպքում, եթե կարողանան վաճառել Մարտինին և տրասնֆերի հարցում պայմանավորվել լոնդոնյան ակումբի հետ:
Հարկ է նշել, որ «Ռեալ Սոսեյդադի» դեմ Լա Լիգայի մեկնարկային խաղում (4:2) Բրեյթվեյթը երկու գոլ է խփել: