Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը այսուհետ ղեկավարելու է Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Մարմնամարզության Ֆեդերացիան շնորհավորում է մեր մեծանուն մարզիկին պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ և ցանկանում բեղմնավոր աշխատանք»,- ասված է հաղորդագրության մեջ: