Լա լիգայի 1-ին տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Սելտային» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
23-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Անխել Կոռեան, իսկ 59-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Յագո Ասպասը, բայց 5 րոպե անց Կոռեան դուբլ ձևակերպեց։
Հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին վիճաբանություն սկսվեց թիմերի խաղացողների միջև, ինչի արդյունքում մրցավարը երկու թիմից մեկական խաղացողի հեռացրեց խաղադաշտից։