Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բոյկովա — Դմիտրի Կոզլովսկի զույգը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաղթեցին կարճ ծրագրում:
Բոյկովան և Կոզլովսկին վաստակեցին 82,34 միավոր, որը համաշխարհային նոր ռեկորդ է:
Երկրորդ տեղում են Դարիա Պավլյուշենկոն և Դենիս Խոդկինը, երրորդը ՝ Եվգենիա Տարասովան և Վլադիմիր Մորոզովը: Բոլորն էլ ներկայացնում են Ռուսաստանը։