Իսպանիայի Լա Լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»:
17 ամիս անց կատալոնական թիմի խաղին կարող են ներկա գտնվել երկրպագուները: Տրիբունաներ կթույլատրվի 29803 երկրպագուի մուտք: Հիշեցնենք, որ «Կամպ Նոուն» տեղավորում է 83500 հանդիսական:
Նախատեսվում էր, որ տոմսերը երկրպագուների միջև կխաղարկվեն, բայց դրա կարիքը չեղավ, քանի որ տոմսերի համար այս պահին դիմել է մոտ 16 հազար մարդ:
Ըստ մասնագետների, գլխավոր պատճառը Լեո Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալն է: