«Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր վերադարձը լոնդոնյան ակումբ:
«Ուրախ եմ վերադառնալ այս հիանալի ակումբ: Սա երկար ճանապարհ էր: Ես այստեղ եմ եկել մանուկ հասակում, սովորելու շատ բան ունեի, և այժմ վերադառնում եմ ավելի մեծ փորձով և ավելի հասուն:
Ինչպես գիտեք, «Չելսիի» հետ իմ հարաբերություններն ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն: Մանկության տարիներին ես երկրպագում էի «Չելսիին», և այժմ վերադառնում եմ, որպեսզի օգնեմ ավելի շատ տիտղոսներ նվաճել: Սա զարմանալի զգացում է:
Այն, թե ինչպես է ակումբը զարգանում, հիանալի կերպով համապատասխանում է իմ հավակնություններին: Կարծում եմ, որ այս հնարավորությունը գալիս է ճիշտ ժամանակին և հուսով եմ, որ մենք միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել:
«Չելսիից» հեռանալուց հետո երկար ճանապարհ եմ անցել, որը լի էր վերելքներով և անկումներով, բայց փորձը ինձ ավելի ուժեղ դարձրեց: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կսկսեմ աշխատանքը և կօգնեմ թիմինավելի լավ հանդես գալ», – ասել է Լուկակուն: