Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց ֆիննական ԿուՊՍ–ին։ Հատկանշական է, որ տանտերերը երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել 2 գնդակի տարբերությամբ։
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը ևս մեկ գոլ են խփել, իսկ 2–րդ խաղակեսի սկզբնամասում գնդակ են բաց թողել։ 58–րդ րոպեին Բարսեղյանը դուբլէ ձևակերպել հաշիվը դարձնելով 3։1, իսկ րոպեներ անց հյուրերը կրկին կրճատել են հաշվի տարբերությունը, որից հետո՝ 3 րոպեի ընթացքում ևս 2 գոլ են խփել։
Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։