BBC-ն Տոկիոյի Օլիմպիական խաղերի արդյունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել և իր ինտերնետային կայքերում ռեկորդային թվով դիտումների մասին հայտարարել:
Մասնավորապես, BBC Sport բաժինը 104 մլն հարցում է ստացել առցանց հեռարձակումներ դիտելու համար: Սա գերազանցում է Ռիո 2016-ի ցուցանիշները, որտեղ մրցաշարին հետևել էր 74,4 միլիոն մարդ:
Ամենադիտվածը տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչն էր Տոկիոյում, որը դիտել է 5 միլիոն հեռուստադիտող: Երկրորդ տեղում`4,5 միլիոն — կանանց 100 մետր վազքի եզրափակիչն էր:
«Մենք աներևակայելի հպարտ ենք, որ լուսաբանել ենք Տոկիո 2020-ի որոշ ամենազարմանալի պատմությունները», — ասել է BBC-ի սպորտային տնօրեն Բարբարա Սլեյթերը: