«Բարսելոնայի» և Լիոնել Մեսսիի պատմությունը դեռ ավարտված չէ:
Ինչպես հայտնում է La Portería-ն «Բարսելոնան» վերջին առաջարկն է արել Մեսսիին: Արգենտինացին ու ակումբը քննարկում են նրա հրաժեշտի ասուլիսից հետո արված առաջարկը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ բանակցությունները վարում է իսպանական ակումբի գլխավոր տնօրեն Ֆերան Ռեվերտերը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Բարսելոնան» հայտարարեց, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Ակումբը պնդում էր, որ դա պայմանավորված էր Լա Լիգայի ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտներով: