Մադրիդի «Ռեալը» հարձակվող Լուկա Յովիչին առաջարկել է «Ռոմային», հաղորդում է La Repubblica-ն:
Ըստ աղբյուրի, Յովիչը հռոմեական ակումբում կարող է փոխարինել բոսնիացի Էդին Ջեկոյին, ով մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն:
Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» հանդես է եկել 2017-ից 2019 թվականներին՝ վարձավճարով տեղափոխվելով «Բենֆիկայից»: Դրանից հետո գերմանական ակումբը նրա տրանսֆերը գնել է 22 մլն եվրոյով և վերավաճառել «Ռեալին» 63 մլն եվրոյով: Անցած ձմռանը ֆրանկֆուրտյան ակումբը կրկին վարձակալեց սերբ ֆուտբոլիստնի: Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ:
«Ռոման» 38 հանդիպումներում վաստակել է 62 միավոր և իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 7-րդ տեղը 2020/2021 մրցաշրջանում: Իտալիայի առաջնությունում նոր մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 21-ին: