«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Չելսիին» միանալուն:
Goal-ը հայտնում է, որ միլանյան ակումբը մտադիր է բելգիացուն փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալով: «Ինտերը» պատրաստ է 50 մլն ֆունտ վճարել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի համար:
Իր հերթին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, անգլիական և իտալական ակումբները գրեթե համաձայնեցրել են Լուկակուի տրանսֆերի պայմանները: Տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 115 միլիոն եվրո:Այլ խաղացողներ չեն ներգրավվի Լուկակուի տրանսֆերի հետ կապված գործարքում:
Հարձակվողն արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: «Չելսին» բելգիացուն կվճարի 12 մլն եվրո մեկ մրցաշրջանի համար: