«Բարսելոնայի» երկրպագուների շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ փորձելով թույլ չտալ կատալոնացիների նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ, փոխանցում է Marca-ն:
«Բարսելոնայի» երկրպագուների դժգոհության մեջ նշվում է, որ 2019/20 մրցաշրջանում աշխատավարձերի վճարման համար ՊՍԺ-ն ծախսել է իր եկամուտների 99%-ը, մինչդեռ «Բարսելոնան»՝ 54%-ը: Եզրակացվում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի տեսանկյունից ՊՍԺ-ն ավելի վատ վիճակում է, քան «Բարսելոնան», և Մեսսիի հետ պայմանագրի կնքում կհանգեցնի կանոնների խախտման:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ՊՍԺ-ի այսպիսի մեծ ծախսերը հանգեցնում են Ֆրանսիայի առաջնությունում մրցակցության թուլացման: