Հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալուց հետո գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում.
«Կցանկանայի այլ կերպ հեռանալ, չնայած հրաժեշտները երբեք հաճելի չեն լինում: Ես ուրախությամբ կմնայի, ամեն ինչ արեցի դրա համար, բայց չստացվեց:
Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հանդիպել եմ ակումբում անցկացրած այս տարիների ընթացքում: Ինչպես նաև բոլոր երկրպագուներին, ովքեր ինձ իրենց սերն են տվել ու որոնց ես փորձել եմ պատասխանել նույն կերպ՝ ամբողջ ուժերս ներդնելով այս մարզաշապիկի համար:
Ես հեռանում եմ, բայց հրաժեշտ չեմ տալիս: Մինչ նոր հանդիպում: Առաջ «Բարսա»,- գրել է Մեսսին ու լուսանկարներ հրապարակել հրաժեշտի միջոցառումից: