«Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Ինտերի» հետ հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն;
Լոնդոնցիները 70 մլն եվրո են առաջարկել արգենտինացու համար: «Ինտերը» իր հերթին հայտարարում է, որ մտադիր չէ այս ամառ վաճառել Մարտինեսին:
Հարձակվողի պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է 2023 թվականին: Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն», բայց իսպանացիների առաջին առաջարկը՝ 40 մլն եվրո գումարած 10 մլն եվրո բոնուս, մերժվել է:
Մարտինեսը 2018 թվականին է տեղափոխվել «Ինտեր» 25 մլն եվրոյի դիմաց: Ավարտված մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը 47 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: