«Չելսին» համաձայնության է եկել «Ինտերի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ։
Սպասվում է, որ բելգիացին 5 տարվա պայմանագիր կկնքի լոնդոնցիների հետ, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 12-13 մլն եվրո։ Այս մասին գրում է լրագրող Դևիդ Օրնստայնը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 115 միլիոն եվրո: Այլ խաղացողներ չեն ներգրավվի Լուկակուի տրանսֆերի հետ կապված գործարքում: