ԱՄՆ ջրագնդակի կանանց հավաքականը ոսկե մեդալներ նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Օլիմպիական մրցաշարի եզրափակչում ամերիկացիները 14: 5 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին:
Ամերիկուհիները երրորդ անգամ անընդմեջ նվաճեցին օլիմպիական ոսկին. նրանք հաղթել էին 2012 թվականին Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում:
Բրոնզե մեդալների համար մրցավեճում Ռուսաստանի հավաքականը 9:11 հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն: