Շաբաթ, օգոստոսի 7-ին, անցկացվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի գոլֆի մրցաշարը:
Կանանց անհատական առաջնությունում հաղթող ճանաչվեց ամերիկուհի Նելլի Կորդան: Հայտնի նախկին թենիսիստ Պետեր Կորդայի դուստրը օլիմպիական մրցաշարի չորս փուլը անցավ 267 հարվածով (-17):
Երկրորդ տեղի համար արծաթը բաժին հասավ ճապոնուհի Մոնա Ինամիին (268), բրոնզը նվաճեց նորզելանդացի Լիդիա Կոն (268):
Գոլֆ Կանայք․ Անհատական առաջնություն
1. Նելլի Կորդա (ԱՄՆ) — 267
2. Մոնա Ինամի (Ճապոնիա) — 268 (+4)
3. Լիդիա Կո (Նոր Զելանդիա) — 268 (+5)