Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում որոշվեց բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը:
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մեկ միավորի տարբերությամբ հաղթեց Սլովենիային: Հանդիպումն ավարտվեց 90:89 (27:29, 15:15, 29:21, 24:19) հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը ֆրանսիացի Նանդո դե Կոլոն էր, ով վաստակեց 25 միավոր: Սլովենացի Լուկա Դոնչիչը թրիփլ-դաբլ է գրանցել՝ 16 միավոր, 10 անդրադարձ և 18 փոխանցում:
Օգոստոսի 7-ին օլիմպիական մրցաշարի եզրափակչում խաղալու են Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Նույն օրը Սլովենիան ու Ավստրալիան կպայքարեն երրորդ տեղի համար: