Իսպանացի կարատեիստ Սանդրա Սանչեսը դարձավ Օլիմպիական խաղերում այս մարզաձևի առաջին չեմպիոնը:
Տոկիոյի խաղերի եզրափակիչում կատա կարգում 39-ամյա իսպանուհին հաղթեց ճապոնուհի Կիու Շիմիզուին: Սանչեսը վաստակել է 28.06 միավոր, նրա մրցակիցը՝ 27.88:
Բրոնզե մեդալներ նվաճեցին Լաու Գրեյսը՝ Հոնկոնգից, և իտալուհի Վիվիանա Բոտարոն:
Տոկիոյի Խաղերում առաջին անգամ կարատեն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում: