Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Կատալոնիա, որպեսզի նոր պայմանագիր կնքի «Բարսելոնայի» հետ։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Հավաքականի հետ Ամերիկայի Գավաթում հաղթելուց հետո ֆուտբոլիստն արձակուրդի մեջ էր գտնվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերն արդեն համաձայնության են հասել։ Կատալոնական ակումբում վստահ են, որ մոտ ժամանակներս Մեսսին պայմանագիր կկնքի, ինչից հետո կհայտարարվի պաշտոնապես։
Մեսսիի նախորդ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի վերջին։