Տոկիոյի Օլիմպիական խաղերում եռացատկում երրորդ տեղը զբաղեցրեց Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ Ֆաբրիս Զանգոն:
28-ամյա մարզիկը ցույց տվեց 17,47 մետր արդյունք: Այս մեդալը Բուրկինա Ֆասոյի համար առաջինն էր Խաղերի պատմության մեջ, հայտնում է World Athletics-ի մամուլի ծառայությունը:
Ազգային ռեկորդով ոսկին նվաճեց պորտուգալացի Պեդրո Պիչարդոն, ով ցատկեց 17,98 մետր, իսկ արծաթը՝ Չինաստանից Յամին Չժուին (17,57 մ):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օլիմպիական խաղերի պատմության մեջ իր առաջին մեդալն էր նվաճել նաև Սան-Մարինոն (Ալեսանդրա Պերիլի, ստենդային հրաձգություն)։