Ճամայկացի թեթևաթլետ Հենսլ Պարչմենը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճեց 110 մ արգելավազքում: Եզրափակչում նրա արդյունքը 13.04 վայրկյան է:
Արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի Գրանտ Հոլոուեյը (13.09): Բրոնզը բաժին հասավ Ճամայկայի մեկ այլ ներկայացուցչին՝ Ռոնալդ Լևիին (13.10):
Հիշեցնենք, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: