«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի կարողացել միանգամից պատասխանել այն հարցին` արդյոք թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մինչև ամառ կհասցնի՞ վերականգնվել, թե՞ գուցե բաց թողնի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը.
«Մարկուսն այնքան ժամանակ կստանա, որքան պետք լինի վերականգնվելու համար: Մենք մտադիր չենք ռիսկի դիմել ֆուտբոլիստների հարցում, երբ նրանք վնասվածք են ստանում: Մեր տրամադրության տակ երկրի լավագույն բժշկական անձնակազմն է, ու ես վստահ եմ, որ երբ Մարկուսը վերադառնա, նա 100 տոկոսով պատրաստ կլինի»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում The Independent-ը:
Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել: Անգլիայի հավաքականի հարձակվողը 14 գոլի և 5 գոլային փոխանցում է կատարել ակումբային մակարդակում անցկացրած բոլոր 31 խաղերում: