«Նապոլին» և հարձակվող Լորենցո Ինսինյեն չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Հաղորդվում է, որ բանակցությունները մտել են փակուղի:
Գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2022 թվականի հունիս: Նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 25 միլիոն եվրոյով բաժանվել հարձակվողից: