Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։
Մեր մարզիկը զիջեց 1։5 հաշվով՝ դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիր։
2016թ Արթուրը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում դարձել էր չեմպիոն, իսկ 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերում՝ բրոնզե մեդալակիր է։
Նա նաև Աշխարհի եռակի չեմպիոն է, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Արթուրը նախորդ գոտեմարտում ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել։ Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով առավելության հասնելով իրանցի ըմբիշի նկատմամբ։