ԱՄՆ-ի հավաքականը բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթեց Իսպանիային: Հանդիպումն ավարտվեց 95:81 հաշվով:
Իսպանիայի հավաքականի կազմում Ռիկի Ռուբիոն վաստակեց 38 միավոր, ամերիկացիների կազմում ամենաարդյունավետը Քևին Դյուրանտն էր՝ 29 միավոր:
Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում ԱՄՆ -ն կհանդիպի Ավստրալիա — Արգենտինա հանդիպման հաղթողի հետ:
Իսպանիայի հավաքականի կենտրոնական ներկայացուցիչ Պաու Գասոլը Eurosport 2-ի եթերում ասել է, որ ավարտում է իր միջազգային կարիերան: Միաժամանակ, իսպանացին հաստատեց, որ մտադիր չէ ավարտել ակումբային կարիերան, այս պահին Գասոլը «Բարսելոնայի» խաղացող է:
41-ամյա Գասոլը օլիմպիական խաղերի հնգակի մասնակից է, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե և մեկ անգամ էլ բրոնզե մեդալակիր: Նա ակումբային կարիերայի ընթացքում երկու անգամ դարձել է NBA-ի չեմպիոն: