«Միլանի» նորեկ Օլիվյե Ժիրուն խոսել է ակումբի «9 համարի անեծքի» մասին։ 2012 թվականից «Միլանի» ոչ մի հարձակվողի, որ հանդես է եկել 9 համարի ներքո, չի հաջողվել հաջողության հասնել թիմում։
«Ես սնահավատ չեմ։ Կասկածում եմ, որ իմ խաղի որակը կախված է համարից։
Թերագնահատվա՞ծ եմ զգում։ Քանի որ ես մտավոր առումով ուժեղ եմ, հաղթահարել եմ իմ կարիերայում եղած դժվարությունները։ Փորձել եմ այդ բացասական էներգիան փոխարկել դրականի»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։