«Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնն այս շաբաթ ակումբի ղեկավարությանը կհայտնի, որ ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է Sunday Telegraph-ը։
Հուլիսին հաղորդվում էր ,որ 28-ամյա Քեյնը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը 187 մլն եվրոյի դիմաց, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Նշվում էր նաև, որ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին իր համաձայնությունը տվել է ֆուտբոլիստի տեղափոխության համար։
Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի հիմնական կազմում նորամուտը նշել է 2011 թվականին։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։