Գործող օլիմպիական չեմպիոն, 97կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում։ 1/8 եզրափակչում նա գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ է տարել։
Ալեքսանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի արդեն Ֆիլանդիայի ներկայացուցչի հետ։
Հիշեցնենք՝ այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս ըմբիշը՝ Կարապետ Չալյանը, մեկնարկային գոտեմարտում 5-0 հաշվով հաղթանակ է տարել 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Չալյանի մրցակիցը կլինի 2018թ. աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինը, որը 7:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Անտոնիո Յեպեսին: