Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում այսօրվանից պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթանակով է մեկնարկել։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել է 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:
Քառորդ եզրափակչում Չալյանի մրցակիցը կլինի 2018թ. աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինը, որը 7:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Անտոնիո Յեպեսին:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը , որը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ: