Հարձակվող Մաուրո Իկարդին հաղորդել է, որ չի հեռանա ՊՍԺ-ից:
Արգենտինացին կիսվել է փարիզյան թիմի ֆան-էջի սթորիով, որտեղ գրված է. «Իկարդին պիտի այս մրցաշրջանում մնա ՊՍԺ-ում»:
Ֆուտբոլիստը հաստատել է իր մտադրությունը` գրելով.
«Մնում եմ ՊՍԺ-ում ինչպես այս, այնպես էլ մյուս մրցաշրջանում: Դրանում երբեք ոչ մի կասկած չի եղել»:
Իկարդին ՊՍԺ-ում հանդես է գալիս նախորդ տարվանից: