Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին․
«Դիեգոն կարող է ակումբում մնալ այնքան, որքան՝ ցանկանա։ Մենք գոհ ենք նրա աշխատանքից և հույս ունենք, որ նա դեռ երկար տարիների կգլխավորի մեր թիմը ու բարձր արդյունքներ կգրանցի»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Սիմեոնեն 2011 թվականից է գլխավորում «Ատլետիկոն»։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմը 2020/21 մրցաշրջանում հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։ Հուլիսի սկզբին Սիմեոնեն երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ։ Արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։