Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մանչեսթեր Սիթիի»՝ «Աստոն Վիլայի» հետ 25-ամյա կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տրանսֆերի շուրջ բանակցություններից։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է արդեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում ավարտին հասցնել Գրիլիշի տեղափոխությունը։ Նրանք պատրաստ են ցանկացած պահի իրականացնել ֆուտբոլիստի բուժզննումը, հենց վերջնական համաձայնության գան «Աստոն Վիլայի» հետ։
Պաշտոնական բանակցությունները սկսվել են երկու օր առաջ։ Եթե «Մանչեսթեր Սիթին» չկարողանա համաձայնության գալ ակումբի հետ, ապա Գրիլիշը նոր պայմանագիր կկնքի «Աստոն Վիլայի» հետ։
Գրիլիշը «Աստոն Վիլայի» սան է, որի գույները պաշտպանում է 2012 թվականից, իսկ նախորդ տարվանից հրավիրվում է Անգլիայի հավաքական։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն ԱՊԼ-ի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։