Մի քանի իտալական աղբյուրներ, այդ թվում՝ Football-Italia-ն, հայտնում են, որ «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է աշխատանքի վերադառնալուն:
Այնուամենայնիվ, հայտնի մասնագետը կշարունակի իր աշխատանքը մարզչական կարիերայից դուրս: Ամենայն հավանականությամբ, Կոնտեն կաշխատի որպես մարզական փորձագետ Sky Sport-ում:
Հիշեցնենք, որ Կոնտեն «Ինտերի» հետ միասին նախորդ մրցաշրջանում դարձավ Ա Սերիայի չեմպիոն: