Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Շվեյցարիայի հավաքականը, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար առաջնային տարբերակ է: Վենգերը կարող է փոխարինել Վլադիմիր Պետկովիչին, ով Եվրո-2020-ից հետո գլխավորեց «Բորդոն»:
Հարկ է նշել, որ 71-ամյա Վենգերը մարզչական գործունեությամբ չի զբաղվել 2018 թվականից:
Շվեյցարիան շարունակում է պայքարել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Երկու հանդիպումներից հետո շվեյցարացիներն ունեն վեց միավոր և C խմբում երկրորդն են: