Տոկիոյի օլիմպիական խաղերում հինգշաբթի՝ հուլիսի 29 -ին, անցկցվում է լողի մրացաշարը։
100 մետր ազատ ոճում հաղթեց ամերիկացի Քալեբ Դրեսելը: Արծաթե մեդալը նվաճեց ավստրալացի Կայլ Չալմերսը, բրոնզը՝ ռուս Կլեմենտ Կոլեսնիկովը:
Լող. Տղամարդիկ
100 մ ազատ ոճ: Եզրափակիչ
1. Քալեբ Դրեսել (ԱՄՆ) 47.02
2. Կայլ Չալմերս (Ավստրալիա) — 47.08
3. Կլիմենտ Կոլեսնիկով (Ռուսաստան) — 47.44
Հիշեցնենք՝ լողորդ Արթուր Բարսեղյանը երեկ՝ հուլիսի 27-ին, 100մ ազատ ոճ մրցաձևում իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 49.78 վայրկյան արդյունքով: Բարսեղյանը ՀՀ ռեկորդ է սահմանել, սակայն չի կարողացել հաղթահարել ՕԽ-ի որակավորման փուլը: Ավելացնենք, որ Բարսեղյանը ևս մեկ մեկնարկ կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ոճում: