Չորեքշաբթի՝ հուլիսի 28 -ին, Տոկիոյում կայացան բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի երկու հանդիպումներ:
Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականը ջախջախեց Իրանի ընտրանուն (120: 66): Դեմիան Լիլարդը այդ խաղում կատարեց 7 երեք միավորանոց արդյունավետ նետում: A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիան և Չեխիան:
B խմբում Գերմանիան հաղթեց Նիգերիային (99:92), իսկ Իտալիան կհանդիպի Ավստրալիայի հետ: