«Չելսին» պատրաստ է եղել 130 միլիոն եվրո վճարել «Ինտերի» հարձակվող Ռոմել Լուկակուին վերադարձնելու համար, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» հրաժարվել է լոնդոնցիների առաջարկից, քանի որ նրանք պատրաստ չեն այս ամառ բաժանվել խաղացողից: Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» ևս կապվել է «Ինտերի» հետ Լուկակուի տրասֆերի վերաբերյալ:
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 30 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Օգոստոսի 21-ին «Ինտերը» Ա Աերիայի 1-ին տուրում նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը կանցկացնի «Ջենվոայի» հետ:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով, ոչ ոքին՝ 5,50, իսկ «Ջենովայի» հաղթանակը՝ 9,80