«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի` անգլիական ակումբ հնարավոր տեղափոխությունը:
«Տրանսֆերային շուկայում միշտ շատ են խոսակցությունները, դրանք, հավանաբար, ի սկզբանե բխել են հենց խաղացողից:
Հավանաբար, նա ինքն էր ցանկանում դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր նախագծի մի մասը: Կարծում եմ, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի լավ նախագիծ է տեսնում, քան «Ռեալում» սպասող նախագիծը»,- մեջբերում է Ֆերդինանդին The Sun-ը:
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում Վարանը դարձել է 2 գոլի հեղինակ: