«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծիք է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խետք է շարունակի խաղալ կատալոնական ակումբում․
«Հուսով եմ, որ «Բարսելոնան» կլուծի բոլոր խնդիրները, որոնց մասին ես գիտեմ։ Մեսսին պետք է մնա ակումբում, նա ակումբի պատմությունն է»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը կապտանռնագույնների հետ ավարտվել է հունիսի 30-ին։ Նախորդ մրցաշրջանում Մեսսին Իսպանիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։