Երևանի ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի նոր լոգոտիպը, որով կսկսի նոր մրցաշրջանը։
Հիշեցնենք, որ թիմը նոր մեկնարկելիք առաջնությանը հանդես կգա VBET Պրեմիեր լիգայում և կունենա նաև իր երկրորդ թիմը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՖՖ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002- 2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները: