Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է հիանալի խաղ ցուցադրել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:
Մեր գրոսմայստերը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում սև խաղաքարերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբեյին։
Հայկ Մարտիրոսյանը 1/16 եզրափակչում ընդհանուր 1.5-0.5 հաշվով պարտության էր մատնել խորվաթ Անտե Բրկիչին: Առաջին պարտիայում Հայկը հաղթել էր, իսկ երկրորդդում գրանցել ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6–րդ համար Շախրիյար Մամեդյարովին: