«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվում են ընդունել աշխատավարձերի կրճատման առաջարկը ակումբի կողմից:
Ըստ ESPN-ի՝ կատալոնական ակումբը չի կարողացել համաձայնության գալ Ժորդի Ալբայի, Սերխիո Բուսկետսի և Սերխի Ռոբերտոյի հետ աշխատավարձերի կրճատման հարցում:
Նշվում է, որ Բուսկետսի աշխատավարձը մեկ մրցաշրջանում 16 միլիոն եվրո է, Ալբան վաստակում է 13 միլիոն, իսկ Ռոբերտոն՝ 10,5 միլիոն:
Աշխատավարձերի մեծ ծանրաբեռնվածության և աշխատավարձերի առավելագույն սահմանաչափը գերազանցելու պատճառով «Բարսան» չի կարողանում հայտացուցակում գրանցել Լիոնել Մեսսիին, Սերխիո Ագուերոյին, Մեմֆիս Դեպային և Էրիկ Գարսիային: