Որքա՞ն է ծախվսել Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի վրա և քանի անգամ է գերազանցվել ՕԽ-ի նախնական բյուջեն, այդ հարցին փորձել է պատասխանել РБК-ն՝ այսօր հրապարակված հոդվածում։
2013-ին Տոկիոյի խաղերի բյուջեն 7.3 միլիարդ դոլար էր, իսկ 2019-ին` արդեն 12.6 միլիարդ: 2021-ի Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը կազմկոմիտեին արժեցել է ևս 3.3 միլիարդ։ Այսպիսով, Տոկիոյի Օլիմպիական խաղերը դարձել են ամենաթանկարժեքը Ամառային խաղերի պատմության մեջ՝ գերազանցելով 2012-ի Լոնդոնի ռեկորդը (14,9 մլրդ դոլար):
Այնուամենայնիվ, աուդիտորները պաշտոնական թվերը թերագնահատված են համարում: Դեռ 2018-ին Ճապոնիայի ազգային աուդիտի խորհուրդը ծախսերը գնահատել էր 26,3 միլիարդ դոլար: Մեկ տարի անց խորհուրդը հայտարարել էր, որ իշխանությունների կողմից հատկացվել է լրացուցիչ 9,7 միլիարդ դոլար, որը կապված է օլիմպիական ծախսերի հետ։ Նույնիսկ համաճարակից առաջ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն ասել էր, որ քաղաքը լրացուցիչ 7,4 միլիարդ դոլար կծախսի խաղերի նախապատրաստման վրա. այդ գումարը նույնպես հաշվի չի առնվել:
Վերլուծաբանների կարծիքով, Օլիմպիական խաղերի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 28 միլիարդ դոլար:
Խաղերի գլխավոր ասպարեզը՝ «Ազգային մարզադաշտն» է, որի արժեքը 1,4 միլիարդ դոլար է, այն կառուցվել է 1964 թվականի խաղերի Օլիմպիական մարզադաշտի տեղում: Այն նախագծվել է երեք անգամ: Զահա Հադիդի (աշխարհահռչակ ճարտարապետ) տրամադրած ֆուտուրիստական նախագծից հետո, շինարարության արժեքը կրկնապատկվեց՝ կազմելով 2 միլիոն դոլար և ըստ նոր նախագծի մարզադաշտը կարող է ընդունել 80 հազար հանդիսական:
Աղբյուր՝ РБК