Չեխիայի սեղանի թենիսի ազգային հավաքականի անդամ Պավել Շիրուչեկը չի կարողանա մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին՝ կորոնավիրուսի վարակի պատճառով: Այս մասին հաղորդվում է Չեխիայի Ազգային ՕԿ-ի կայքում:
«Նա այժմ մեկուսացված է, ինչպես Չեխիայի պատվիրակության երեք այլ անդամներ», — ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Տոկիոյում տեղի ունեցած թեստավորման արդյունքում Մեծ Բրիտանիայի հրաձգության թիմի առաջատարներից մեկի՝ Էմբեր Հիլի մոտ ևս հայտանաբերվել է COVID-19։
Չորեքշաբթի օրը հաղորդվել էր նաև, որ վարակի պատճառով չիլիացի թեքվոնդոիստ Ֆերնանդա Ագիրեն և նիդերլանդացի սքեյթբորդիստ Քենդի Ջեյքոբսը բաց կթողնեն Օլիմպիադան:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, մրցաշարը կանցկացվի մինչև օգոստոսի 8-ը:
























































