Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն մերժել է Նիդերլանդների հավաքականը գլխավորելու առաջարկը, հայտնում է լրագրող Մաուրիցիո Պիստոչին:
Աղբյուրի համաձայն՝ մերժման պատճառը եղել է այն փաստը, որ Կոնտեն ցանկանում է աշխատել ակումբային մակարդակում, և շահագրգռված չէ աշխատել ազգային ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ 51-ամյա Կոնտեն մի քանի շաբաթ առաջ հեռացել է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից, որի հետ դարձել էր Իտալիայի չեմպիոն: Նախկինում մարզիչը մարզել էր Սիենան, Արեցոն, Բարիին, Ատալանտան, Յուվենտուսը, Իտալիայի հավաքականն ու Չելսին: